Sony Ericsson Open-2010-ի չորրորդ շրջան դուրս գալու համար պայքարում Դավիթ Նակբանդյանը զիջել է Ռաֆայել Նադալին29 մարտի 2010 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը առանց դժվարության դուրս է եկել Մայամիում ընթացող Sony Ericsson Open-2010-ի չորրորդ շրջան: Նադալը հանդիպել է վերջերս ծանր վնասվածքից հետո մրցաշրջան վերադարձած արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի: Առաջին սեթում առաջինը հաջողվեց բրեյքի հասնել իսպանացուն, սակայն, իր առավելությունը նա չկարողացավ պահպանել եւ գրեթե անմիջապես զիջեց հակառակորդին: Այնուհետեւ հավասար պայքար ընթացավ, որն ավարտվեց օրինաչափ թայ-բրեյքով, որտեղ ավելի ուժեղ էր Նալբանդյանը` 7:6, հաղորդում է gotennis.ru-ն: Այնուհետեւ իսպանացուն այնուամենայնիվ հաջողվեց խլել նախաձեռնությունը եւ հաջորդ 2 սեթում նույն 6:2 հաշվով հաղթանակ տանել: Այդպիսով, Ռաֆայելին հաջողվեց հավասարեցնել Նալբանդյանի հետ իր անձնական հաշիվը` 2:2: Հաղթանակից հետո Նադալն ասաց, որ խաղը ծանր էր: «Ես հիանալի գիտեի, թե որքան լավ կարող է խաղալ Նալբանդյանը: Ես գիտեի, որ դա հասարակ մենամարտ չի լինելու, միշտ մի փոք վախ կա, երբ դուրս ես գալիս կորտ նման տաղանդավոր մարզիկի դեմ, ինչպիսին է Դավիթը»,-ասել է նա: Դավիթ Նալբանդյան Դավիթ Նալբանդյանը արգենտինահայ թենիսիստ է, որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000թ.: 1996թ. նա հաղթեց աշխարհի թիմային պատանեկան առաջնությունում Արգենտինայի թիմի կազմում: Նա նաեւ US Open 1998-ի հաղթողն է միանձնյա ելույթներում: 1999թ. պատանեկան Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչի մասնակից է, 1999թ. Ուիմբլդոնի պատանեկան առաջնության հաղթող է զուգախաղում (Գիլերմո Կորիայի հետ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |