Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Սլովենիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը մարտի 27-ին 2011թ. Աշխարահի գավաթի ընտրական խաղ է անցկացրել Սլովենիայի հավաքականի հետ: Հայաստանի կանանց հավաքականը, որի մարզիչն է Վաղարշակ Ասլանյանը, 0:1 հաշվով պարտվել է Սլովենիայի հավաքականին:



Միակ գոլը 56-րդ րոպեին Սլովենիայի կազմում խփել է Անյա Միլենկովիչը:



Այս թիմերի հանդիպումը Երեւանում ավարտվել էր Սլովենիայի հաղթանակով 1:5 հաշվով:



Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը մարտի 31-ին անցկացնելու է Պորտուգալիայի հավաքականի հետ:



7-րդ խմբում առաջատար է Իտալիայի հավաքականը, որը 12 միավոր էր հավաքել: Հայաստանը միավորներ չունի եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---