Լիլիթ Մկրտչյանը «Ռեկտորի գավաթի» մրցաշարում կիսում է 2-3-րդ տեղերը

Լիլիթ Մկրտչյանը «Ռեկտորի գավաթի» մրցաշարում կիսում է 2-3-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Խարկովում (Ուկրաինա) շարունակվում է «Ռեկտորի գավաթ» միջազգային շախմատային մրցաշարը, որը մեկնարկել է մարտի 26-ին: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Լիլիթ Մկրտչյանը:

Մինչեւ վերջին փուլը, որը տեղի է ունենալու այսօր, Մկրտչյանը հնարավոր 6 միավորից հավաքել է 4-ը, եւ 2-3-րդ տեղերը կիսում է Աննա Բուրտասովայի հետ (Ռուսաստան): Հայ շախմատիստուհին վերջին փուլում խաղալու է մրցաշարի առաջնորդ Աննա Ուշենինայի հետ (Ուկրաինա): Ուշենինայից Մկրտչյանը ետ է մնում 1 միավորով:

Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստուհիներ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը եւ Իսրայելը:

Լիլիթ Մկրտչյան

Լիլիթ Մկրտչյանը Հայաստանի Ազգային եւ Օլիմպիական հավաքականների անդամ է: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն (2002, 2009), կանանց շարքում աշխարհի քառորդ եզրափակչի մասնակից, Հայաստանի քառակի չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում (2003), Նոնա Գապրինդաշվիլիի անվան գավաթի հաղթող, ինչպես նաեւ տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---