Հայաստանում ընդունվելու է նոր օրինագիծ` ուղղված դեղորայքի անվտանգության ապահովմանը29 մարտի 2010 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում ընդունվելու է նոր օրինագիծ` ուղղված դեղորայքի անվտանգության ապահովմանը: Այսօր օրինագիծը գտնվում է մշակման փուլում»,- մարտի 29-ին մամլո ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ առողջապահության, մոր եւ մանկան հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:Նրա խոսքերով, նոր օրինագիծը պետք է ավելի արդյունավետ մեթոդներ ստեղծի բոլոր դեղատներում դեղերի պահպանման համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար, պետք է բացառի ժամկետանց դեղերի վաճառքը, ինչպես նաեւ կարգավորի դրանց գները: «Կարծում եմ` նոր օրինագիծը պետք է ավելի կոշտ լինի: Դա այն բանի երաշխիքը կդառնա, որ ոչ ոք խախտում անելու հնարավորություն չի ունենա: Գործելու է տուգանքների համակարգ եւ օրենքը խախտողները ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- ասել է Բաբլոյանը, ավելացնելով, որ տվյալ պահին քննարկվում է բժշկական սպասարկման գների ապահովման հարցն անկախ միջազգային փոխարժեքից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |