Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է հայուհի29 մարտի 2010 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Այս պահին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցները գտնվում են մոսկովյան 36-րդ հիվանդանոցում, ուր տեղափոխվել է 18-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը, որը վիրավորվել էր մետրոյում պայթյունի հետեւանքով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամլո քարտուղար Գեւորգ Մինասյանը:Նրա խոսքերով, աղջիկը բեկորային վնասվածքներ է ստացել: «Այլ նորություններ այս պահին չկան»,- ասել է Մինասյանն, ավելացնելով, որ բոլոր տվյալները փոխանցվում են ՀՀ ԱԳՆ: Մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարանններում տեղի են ունեցել պայթյուններ: ԱԻՆ նախնական տվյալներով «Լուբյանկայում» 22 մարդ մահացել է, 11-ը` վիրավորվել: Դատախազությանը կից հետաքննչական հանձնաժողովի տվյալներով «Պարկ կուլտուրի» կայանում մահացել է 20 հոգի, վիրավորվել` մոտ 17-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |