ԼՂՀ նախագահը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահին

ԼՂՀ նախագահը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահին PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:



Ուղերձում ասվում է. «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած չարամետ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ քաղաքացիների կյանքեր է խլել: Այս համաժողովրդական վշտի պահին մենք ձեզ հետ կիսում ենք կորստի ցավը, հոգու արիություն եւ տոկունություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին», հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---