Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայի հանդեպ պահանջների հարցում Հայաստանը պետք է օգտագործի Ցեղասպանության գործոնը![]() 29 մարտի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Սփյուռքը դեռ շատ անելիք ունեն մեր պահանջների ձեւավորման հարցում` ինչպես քաղաքական, այնպես էլ գիտական տեսակետից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի հայտարարությունները Տեր-Զօրում, որտեղ նա բարձրացրեց Թուրքիայի հանդեպ պահանջների հարցը:«Մենք պետք է պատրաստ լինենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական հարթությունից միջազգային-իրավական հարթություն տեղափոխել»,- ասաց Սաֆրաստյանը` ավելացնելով, որ Հայաստանը պետք է այնպես ձեւակերպի իր պահանջները, որպեսզի դրանք բխեն ժամանակակից միջազգային իրավական նորմերից: Նրա խոսքով, հայ ժողովուրդը պետք է հասկանա, թե ներկա պահին իր համար ինչ են նշանակում այդ պահանջները: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ եւ ինչ տեսքով ենք մենք ուզում»,- նշեց հայ փորձագետը: Ընդ որում, նա նկատեց, որ այդ հարցը համահայկական է եւ կարող է լուծվել ազգի մտավոր, հոգեւոր, քաղաքական ու հասարակական ուժերի միավորման դեպքում: «Ես կարծում եմ, որ ներկա փուլում մենք պետք է օգտագործենք Ցեղասպանության գործոնը, քանի որ միջազգային հանրությունն աստիճանաբար գիտակցում է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործությունն է»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Անդրադառնալով պատմական հայկական տարածքները պահանջելու հարցին` Սաֆրաստյանն ասաց, որ այդ հարցը նույնպես օրակարգում է մնում: «Այս փուլում ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք բարձրացնելու այդ հարցը: Բայց մենք պետք է պատրաստվենք այն բանին, որ Թուրքիայի հանդեպ պահանջների հարցում կարող է վրա հասնել նաեւ երկրորդ փուլը»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |