Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին![]() 29 մարտի 2010 - 19:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին. «Սրտի խորցավովտեղեկացա Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի մասին, որ հանգեցրել է մարդկային զոհերի: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում: Ահաբեկչությունը չարիք է, որ սպառնում է ողջ մարդկությանը, եւ այն արմատախիլ անելը բոլոր երկրների եւ ժողովուրդների ընդհանուր գործն է », հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |