Տիգրան Սարգսյան. Պայթյունները մետրոյում վկայում են ահաբեկչության բարբարոս ու անմարդկային դրսեւորումների մասին

Տիգրան Սարգսյան. Պայթյունները մետրոյում վկայում են ահաբեկչության բարբարոս ու անմարդկային դրսեւորումների մասին PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք իմ խորին ցավակցությունը Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Ողբերգական այս իրադարձությունները եւս մեկ անգամ վկայում են ահաբեկչության բարբարոս ու անմարդկային դրսեւորումների, ինչպես նաեւ հանցագործության համար անխուսափելի եւ անողոք հատուցման անհրաժեշտության մասին:



Այս ծանր օրերին Ձեզ հետ կիսում եմ վաղաժամ հեռացածների վիշտն ու կսկիծը եւ զոհվածների հարազատներին ու մտերիմներին եմ փոխանցում անկեղծ ցավակցության եւ կարեկցանքի խոսքեր»,-ասվում է վարչապետի ուղերձում:
 Ուշագրավ
---