ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄՈՏ 400 ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ 19 ԵՐԿՐՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Մոտ 400 զինվորականներ 19 երկրներից կմասնակցեն «Cooperative Best Effort-2003» զորավարժություններին, որոնք հունիսի 16-27-ը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կանցկացվեն Հայաստանում: Զորվարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 8 անդամ-պետությունների (Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Իտալիա, Կանադա, Լեհաստան, ԱՄՆ, Թուրքիա) եւ 11 գործընկեր-երկրների (Հայաստան, Ավստրիա, Բուլղարիա, Վրաստան, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սլովակիա, Ուզբեկստան) ներկայացուցիչներ: Նշենք, որ Ռուսաստանն առաջին անգամ է մասնակցելու ՆԱՏՕ-ի նման զորավարժություններին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---