ԵԱՀԿ ՄԽ-ն բավարարված է հակամարտության կողմերի` խաղաղության հասնելու ձգտումով![]() 30 մարտի 2010 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտ եւ Երեւան կատարած այցի արդյունքների հիման վրա հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հիմնարար սկզբունքները:Փարիզում եւ տարածաշրջանում հակամարտության կողմերի հետ տեղի ունեցած հանդիպումների արդյունքում համանախագահները գոհ են մնացել կողմերի` հակամարտության խաղաղ հանգուցալուծման ձգտումով` հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |