ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԿԵՂԾՎԱԾ

PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ-ի դեսպանությունը ափսոսանք է հայտնել օրերս Ադրբեջանում կայացած լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների կեղծման առիթով: «Այդ ընտրությունները չեն համապատասխանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին»,- ասվում է դեսպանության տարածած հայտարարութոյւնում: Փաստաթղթում թվարկվում են քվեարկության ընթացքում արձանագրված օրենքի խախտումները: Դա ընտրողների կեղծ ցուցակների կազմումն է, արկղերի մեջ կեղծ ընտրաթերթիկներ դնելը, մի հոգու քվեարկումը մի քանիսի փոխարեն, կեղծումները ձայները հաշվելու ժամանակ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---