Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայկական միացյալ հիմնադրամի գործունեությունը

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայկական միացյալ հիմնադրամի գործունեությունը PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման եւ հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:



Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայկական միացյալ հիմնադրամի դերը տարբեր ծրագրերի իրականացման, սոցիալական օբյեկտների եւ կրթական օջախների կառուցման, ինչպես նաեւ Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---