Մայիսի 14-ին Երեւանում բացվելու է հերթական Լավագույնը Հնդկաստանից ցուցահանդես-վաճառքը17 մարտի 2010 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Երեւանում «Դինամո» մարզահամալիրում բացվելու է հերթական Լավագույնը Հնդկաստանից ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ: Ցուցահանդեսին մասնակցելու են 40 ընկերություններ «Սա 4-րդ ցուցահանդեսն է, որը տեղի է ունենում Հայաստանում, եւ մենք պայմանավորվածություն ունենք անցկացնելու այն տարին երկու անգամ` գարնանը եւ աշնանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱՊՊ ձեռնարկատիրության աջակցության բաժնի ղեկավար Մասիս Սարգսյանը: Նրա խոսքերով, նման ցուցահանդես-վաճառքները նպաստում են Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս ցուցահանդեսը դրա օրինակն է: «Որքան շատ են մասնակիցները, այնքան շատ են ապրանքները»,- ասել է նա: Ցուցահանդեսում ներկայացվելու են հնդկական ծագմամբ տարբեր ապրանքներ, մասնավորապես, ձեռագործ աշխատանքներ տայտից, հնդկական զարդեր, գորգեր, հագուստ, կաշվե իրեր, ինչպես նաեւ սննդամթերքներ: Սարգսյանն ավելացրեց, որ նախկին ցուցահանդեսների արդյունքների հիման վրա պայմանագրեր են կնքվել փայտից ձեռագործ իրերի, բիժուտերիայի, ինչպես նաեւ կիսաթանկարժեք եւ արհեստական քարերի անմիջական առաքման համար: ՀՀ ԱՊՊ հիմնական ուղղություններից է ցուցահանդեսային գործունեությունը: ՀՀ ԱՊՊ ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԱՊՊ-ի կողմից ստեղծված «ԷՔՍՊՈԿԵՆՏՐՈՆ»-ը, որը համագործակցում է շատ երկրների տարբեր կառույցների հետ, որոնք զբաղվում են ցուցահանդեսների կազմակերպմամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում |