ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ԴԻՄԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

PanARMENIAN.Net - Երեկ Բրյուսելում Բելգիայի արտաքին գործերի նախարար Անեմի Նեյթս-Ույթբրոքը, Եվրոպական հանձնաժողովի անդամ Քրիս Պատենը, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Ա.Վալիոնիսն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմմերը ընդունել են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող համատեղ պաշտոնական հաղորդագրույթուն: «Եվրախորհուրդն ու Եվրամիությունը կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ավելի համարձակ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը հասնելու պայմաններ ստեղծելու գործում»,- ասվում է փաստաթղթում: Եվրամիության ու Եվրախորհդի ներկայացուցիչների քառակողմ հանդիպման մասնակիցները հայտարարեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման գործում իրենց հետաքրքրվածության ու այդ նպատակին հասնելու համար ԵԱՀԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---