Ջեկ Ստրո. Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չի ընդունելու Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեկ Ստրոն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: «Ես կարող եմ հավաստիացնել բոլորին, որ օրինագծի ընդունման հավանականությունը հավասար է զրոյի»,- ասել է Ստրոն: Նրա խոսքերով, ոչ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ոչ ընդդիմությունը չեն պաշտպանում տվյալ օրինագիծը, հաղորդում է CNN-Turk-ը:

Ավելի վաղ UPI-ը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ է մտել Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվա մասին օրինագիծը, եւ այն պետք է քննարկվի այս ամիս:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---