Հայաստանի ԱԳ նախարար. «Անկարան խոչընդոտներ է ստեղծում հայ-թուրքական հաշտեցման գործընթացում»![]() 17 մարտի 2010 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես գալով Բեռլինում, մեղադրել է Թուրքիային` երկկողմանի հարաբերությունների գործընթացը խոչընդոտելու համար: Այս մասին հաղորդում է Deutsche Welle -ը: Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հետ բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել արտաքին քաղաքականության հարցով Գերմանական խորհրդի լսարանի առջեւ: Ելույթի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը շոշափել է ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցերը եւ հստակ ձեւակերպել է Երեւանի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցերում: Հայաստանի ԱԳ նախարարի փաստարկներն անարձագանք չեն մնացել: Լսարանին ուղղված Էդ. Նալբանդյանի շնորհակալական խոսքից անմիջապես հետո Գերմանիայում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանատների ներկայացուցիչները պարտք համարեցին հանդես գալ «հերքումով» եւ «ուղղումներով»: Հատկապես ջանք չէր խնայում թուրք դիվանագետը, որ զինվել էր դատական որոշումների եւ բոլոր բանակցությունների ու համաժողովների արձանագրությունների ամսաթվերով, մեջբերումներով, պարագրաֆներով ու հղումներով: Համաձայն Deutsche Welle-ի, «այս ռաունդը հաղթեց հայ նախարարը, որն իր հանգստությամբ եւ անվրդովվությամբ կարողացավ ընդգծել Հայաստանի կառավարության խաղաղասիրությունն ու հանդուրժողականությունը, Էդվարդ Նալբանդյանը չընկրկեց իր դիրքերից»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |