«Մեդիակոնսալտ» ընկերության մասնակցությամբ մշակվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու ծրագիր31 մարտի 2010 - 20:16 AMT PanARMENIAN.Net - «Մեդիակոնսալտ» ընկերության եւ արտերկրի տնտեսական ու քաղաքական գործընկերների համագործակցության արդյունքում մշակվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու ծրագիր: Ստեղծվել է www.germanfirms.eu համացանցային պլատֆորմ, որը ծառայելով ձեռնարկատերերի ու նրանց ձեռնարկությունների աշխատակիցներին` ճգնաժամի մարտահրավերներին պատասխանելու գործուն միջոց է: Germanfirms յուրօրինակ կամուրջ է աշխարհի արդյունաբերական այն ձեռնարկությունների միջեւ, որոնք, չնայած տնտեսական ճգնաժամին, լավատեսորեն են նայում ապագային եւ ձեր հիմնախնդիրները ձեր իսկ պահանջներին համապատասխան լուծում են սկզբից մինչեւ վերջնական ավարտ եւ ներդնում են նոր, ավելի արդյունավետ, պակաս ծախսատար եւ հուսալի տեխնոլոգիաներ, որպեսզի գերմանական ժամանակակից եւ իննովացիոն տեխնիկայով կարճ ժամանակամիջոցում տնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ: Այսօր կենսական անհրաժեշտություն է դարձել այնպիսի տեխնոլոգիաների ստեղծումը, որոնք էներգիայի նվազագույն ծախսումով եւ ապագային միտված հնարավորություններով էականորեն էժան եւ արդյունավետ կդարձնեն աշխատանքն ու արտադրությունը: «Մեդիակոնսալտ» ընկերությունը այնորեն կիրառում է ինժեներական նորագույն տեխնոլոգիաներ ամենատարբեր ապրանքների արտադրության համար առավել արդյունավետ մեքենաների ու սարքավորումների ստեղծման համար: «Մեդիակոնսալտ»-ը նորաստեղծ ընկերություններին կարող է բավականին մատչելի գներով առաջարկել նաեւ օգտագործված, բայց ամբողջովին նորոգված արտադրական հոսքագծեր, հաղորդում է «Մեդիակոնսալտ» ընկերության լրատվական կենտրոնը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |