Կանադայում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ![]() 1 ապրիլի 2010 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Կանադայում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ: Ինչպես ասվում է Կանադայի Հայ դատի հանձնախմբի (ANCC) կողմից Pan.ARMENIAN.Net ուղարկած հաղորդագրության մեջ, ապրիլի 14-ին Օտտավայում երկրի խորհրդարանի շենքում տեղի է ունենալու պատգամավորների եւ սենատորների ընդունելություն, իսկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում բացվելու է «Հայոց ցեղասպանության ժխտումը» ցուցահանդեսը: Ապրիլի 15-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) «Ալեք Մանուկյան» կենտրոնում տեղի է ունենալու այն հեղինակների գրքերի ցուցահանդես-վաճառքը, որոնք դարձել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերը: Ապրիլի 18-ին Մոնրեալում նախատեսված է «Ապրիլի 11-ի հուշարձանը» գրքի շնորհանդեսը, իսկ ապրիլի 21-ին քաղաքի Հոլոքոսթի թանգարանում կայանալու է գերմանացի բանաստեղծ, գրող Արմինե Վեգների լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որոնք արվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Կանադայի հայկական համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին ցույց են կազմակերպելու Կանադայի խորհրդարանի շենքի առաջ, իսկ հետո բողոքի ակցիա են անցկացնելու Օտտավայում Թուրքիայի դեսպանատան առաջ: Բացի դրանից, ապրիլի 24-ին Կանադայի եկեղեցիներում պատարագ կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |