Էրդողան. Թուրքիան չպետք է ամաչի իր պատմության համար![]() 1 ապրիլի 2010 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չպետք է ամաչի իր պատմությունից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: «Ոչ Շվեդիան, ոչ ԱՄՆ-ն ոչ մի կապ չունեն այն դեպքերի հետ, որոնք տեղի են ունեցել մոտ մեկ դար առաջ»,- ասել է Էրդողանը ժողովրդին ուղղված ամենշաբաթյա հեռուստաուղերձում: Նրա խոսքերով, չկան համապատասխան գիտական հետազոտություններ, որոնք կարող էին լույս սփռել 1915-ի դեպքերի վրա: Էրդողանը քաղաքական գործիչներին մեղադրել է նրանում, որ նրանք օգտագործում են Հայոց ցեղասպանության փաստը` ելնելով իրենց երկրների ներքաղաքական եւ արտաքին քաղաքական շահերից: «Թուրքիան այն դիրքորոշմանն է հարում, որ պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները եւ հենց նրանք պետք է ընդունեն որոշումներ»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը, մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |