Անկարան չի հրաժարվում ստորագրել արձանագրությունները

PanARMENIAN.Net - Թուրքիան չի հրաժարվում ստորագրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետնախարար եւ փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը: «Եթե գործընթացը սաբոտաժի ենթարկվի, Անկարան դրանում մեղավոր չի լինի: Ողջ աշխարհը պետք է հասկանա, որ դրանում Թուրքիան մեղավոր չէ: Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումը գործընթացը արգելակող հիմնական գործոններից մեկն է», - ասել է Չիչեքը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---