Հայաստանի կառավարությունն ակնկալում է 2010 թվականի ծրագրերի գերակատարում![]() 1 ապրիլի 2010 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցված միտումները, ինչպես նաեւ բնակչության դրական ակնկալիքները, Հայաստանի կառավարությունը հուսով է, որ 2010 թվականի ծրագրերը մեզ կհաջողվի գերակատարել, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 1-ի կառավարության նիստում: Վարչապետը տեղեկացրել է, որ ԱՄՀ-ն հաստատել է համագործակցության ՀՀ կառավարության հաշվետվությունը, որը նշանակում է, որ կանաչ լույս է վառվել մեր ծրագրի շարունակության համար, որ մենք կստանանք ծրագրված ֆինանսական օժանդակությունը: Այս տարի շուրջ 150 մլն դոլար գումարի մասին է խոսքը, որ միայն ԱՄՀ-ից ենք ստանալու, բացի այդ, դա կանաչ լույս է վառում մեր բոլոր միջազգային ծրագրերի իրականացման համար: Միեւնույն ժամանակ, ըստ վարչապետի, կառավարությունը մեծ պաշար ունի կուտակած Կենտրոնական բանկում (այս թեմայով մամուլում քննադատություն է հնչել): Այս պահին մենք 150 մլրդ դրամից ավելի պաշար ունենք ԿԲ գանձապետական հաշիվներում: «Ունենք նաեւ Կայունացման հիմնադրամ, որը նույնպես, եթե լինեն ճգնաժամից բխող բացասական անկանխատեսելի հետեւանքներ, կարող ենք ուղղել տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը: Այսինքն` 2009 թվականի ընթացքում մեր ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունությունը չի խաթարվել: Ավելին, մենք ԿԲ-ի մեր պաշարն ավելացրել ենք, եւ դա հույս է ներշնչում: Տնտեսական աճի ապահովման եւ գնաճի զսպման համար չափազանց կարեւոր է երրորդ գործոնը` տնտեսվարող սուբյեկտների եւ մեր քաղաքացիների սպասումները: Մենք տնտեսական աճի վերաբերյալ մի կողմից պետք է ստեղծենք դրական, լավատեսական սպասումներ, որովհետեւ դա խթանում է ներդրումները, մյուս կողմից` ակնհայտ է, որ գնաճի զսպման առումով ձեռնարկած մեր միջոցներն արդյունավետ են: Մենք վստահ ենք, որ առաջիկա ամիսների ընթացքում կարձանագրվի գնաճի նահանջ, եւ մեր ունեցած 8.8 տոկոսը կհաջողվի տարվա ընթացքում նվազեցնել»,-հավելել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |