Գյումրիում ռուս սպաներին նվիրված հուշարձան կկանգնեցվի 1 ապրիլի 2010 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր Գյումրիի Պատվի բլուր ռուսական զինվորական գերեզմանատանը տեղի է ունեցել ռուս սպաներին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են ՀՀ-ում ՌԴ դեսպան Վ. Կովալենկոն, Շիրակի մարզպետ Լ. Նանյանը, Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանը, հուշահամալիրի բարեկարգման հանձնաժողովի նախագահ Ա. Նիկողոսյանն եւ այլոք: Պատվի բլուրը զինվորական գերեզմանատուն է Գյումրիում, որը ստեղծվել է 1855թ. Ռուս-թուքական պատերազմի հրամանատար, Կովկասյան կորպուսի գեներալ Ն. Մուռավյովի հրամանով: Պատվի Բլուրը հայ-ռուսական բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ է: Այստեղ իրենց հանգիստն են գտել 156 ռուս սպաների աճյունները: Պատվի բլրի բարեկարգմանն առնչվող կազմակերպչական հարցերը լուծելու, ինչպես նաեւ հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունը առավել խորացնելու նպատակով հիմնվեց «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը: Կազմակերպության համանախագահներ դարձան ՀՀ-ում ՌԴ գիտության, կրթության եւ արվեստի կենտրոնի տնօրեն, ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը եւ հասարակական գործիչ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Ընթացիկ տարվա հունվարին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ռուսաստանը երախտապարտ է Հայաստանին 1855 եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված Գյումրիում ռուսական բանակի 156 սպաների հուշարձանի պատրաստման հարցում աջակցության համար: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հուշարձանի բացումը դառնա Հայաստանում Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի նշման կարեւոր իրադարձություններից մեկը: «Մենք հավատարիմ ենք Պատվո բլուրը Մեծ Հաղթանակի 65-ամյակի օրերին բացելու մտադրությանը, ինչը հայ-ռուսական դարավոր բարեկամության եւ ընդհանուր անցյալի եւս մեկ հիշեցում կլինի, ասվում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |