2010թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետբյուջե 19%-ով ավելի մաքս եւ հարկ է մուտքագրվել![]() 1 ապրիլի 2010 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հետեւողական եւ նպատակային վարչարարության շնորհիվ 2010թ.-ը սկսվել եւ շարունակում է ընթանալ գերակատարումներով: Այսպես, հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են ե'ւ հարկային, ե'ւ մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126,7 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 116,9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է հավաքագրվել 9,8 մլրդ դրամով: Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատությամբ նույնպես աճ է արձանագրվել, որը ընդհանուր առմամբ այս տարվա առաջին եռամսյակին կազմել է ավելի քան 19%: Հատկանշականը այն է, որ սոցիալական վճարների գծով նույնպես պահպանվել է աճի տենդենցը եւ 2010թ.-ի առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 26.2 մլրդ դրամ պլանային առաջադրանքի 22.0 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 4.2 մլրդ դրամով: Ավելին, 2009թ.-ի առաջին եռամսյակի համեմատությամբ ավել սոցիալական վճարներ է հավաքագրվել մոտ 4.7 մլրդ դրամի չափով կամ աճը կազմել է ավելի քան 21%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |