Ապրիլի 6-10-ը կմեկնարկի ՀԱՕԿ-ի բռնցքամարտի միջազգային մրցաշարը![]() 1 ապրիլի 2010 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-10-ը Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կանցկացվի ՀԱՕԿ-ի բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Այն կդառնա ավանդական մրցաշար, որտեղ լավագույն արդյունքները ցուցաբերած բռնցքամարտիկները կարժանանան հենց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված մրցանակին: Միջազգային այս մրցաշարն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ եւ ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի` EUBC-ի 2010թ. միջոցառումների օրացուցային պլանում: Մասնակցության հայտ, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 13 երկիր` Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Գամբիան, Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնղոլիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը: Նշված երկրներից Մակեդոնիան, Մոնղոլիան, Ուզբեկստանը մասնակցության հայտ թեեւ ներկայացրել են, բայց մինչ օրս իրենց մարզիկների ամբողջական կազմը հաստատման չեն ուղարկել: Բռնցքամարտիկները Երեւան կժամանեն ապրիլի 5-ին: Մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 153-ի, որից 109-ը մարզիկներն են: Մրցապայքարը կընթանա հետեւյալ քաշային կարգերում` 48, 51, 54, 57, 60, 69, 75, 81, 91, +91: Ինչպես PanARMENIAN.net-ին հաղորդում է ՀԲՖ մամուլի կենտրոնը, արդեն վերջնական հաստատվել է մրցաշարի անցկացման ծրագիրը, որի համաձայն. - բացման արարողությունը` ապրիլի 6-ին, ժամը 15:00-ին, - մարտերի սկիզբը` ամեն օր, ժամը 16:00-ից, - եզրափակիչը` ապրիլի 10-ին, ժամը 12:00-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |