Հայաստանի վարչապետը հետեւողական է նախարարների խախտումների հայտնաբերման եւ պատժման հարցում![]() 1 ապրիլի 2010 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Վերահսկիչ պալատի (ՎՊ) ստուգումների հիման վրա բոլոր նախարարներին հանձնարարեց ներկայացնել բացահայտված խախտումների վերացման միջոցառումների հստակ ժամանակացույց: Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ առաջին փուլում հանրապետության նախագահը խիստ զգուշացում արեց խախտում եւ թերություն թույլ տված բոլոր գերատեսչությունների ղեկավարներին: «Այսուհետեւ սկսվում է երկրորդ փուլը, երբ դրան հաջորդելու են խիստ պատիժները»,- ասաց նա: Տիգրան Սարգսյանը հաղորդեց, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իրեն ներկայացրել է տեղեկանք, որ միայն 2009-ի համար արդեն կա շուրջ մեկուկես միլիարդ դրամ փաստացի վերականգնված գումար: «Այս ցուցանիշը մեզ չի բավարարում այն պարզ պատճառով, որ բացահայտված խախտումների ցուցանիշը ավելի բարձր էր»,- նշեց նա: Այդ կապակցությամբ վարչապետը բոլոր նախարարներից պահանջեց ներկայացնել բացահայտված խախտումների վերացման միջոցառումների հստակ ժամանակացույց, եւ թե որ փուլում են գտնվում այդ աշխատանքները, որպեսզի բոլոր մնացած գումարները նույնպես վերականգնվեն մեկ շաբաթվա ընթացքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |