«Արմավիա» ավիաընկերությունը պարբերական չվերթներ կիրականացնի դեպի Ռիմինի![]() 1 ապրիլի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Սկսած 2010 թվականի մայիսի 22-ից «Արմավիա» ավիաընկերությունը պարբերական չվերթներ կիրականացնի դեպի Ռիմինի: Սա Հռոմից հետո արդեն երկրորդ իտալական քաղաքն է, որի ուղղությամբ «Արմավիա» ավիաընկերությունը չվերթներ է իրականացնելու: Երեւան-Ռիմինի-Երեւան ուղղությամբ չվերթերը կիրականացվեն շաբաթ օրերը: Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է 750 հազար ուղեւոր: Ռիմինի` քաղաք իտալական Էմիլիա-Ռոմանյա շրջանում, Ռիմինի նահանգի վարչական կենտրոնը: Գտնվում է Ադրիատիկ ծովի ափին, Ադրիատիկ ծովափի ամենահայտնի իտալական հանգստավայրն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |