Կառավարությունը հավանություն է տվել Ոստիկանության աշխատանքի ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխման ծրագրին 1 ապրիլի 2010 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխման ծրագրի հայեցակարգին եւ ծրագրին, ինչը բխում է Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-Եվրամիություն գործողությունների կատարումն ապահովող միջոցառումների ցանկից: Ինչպես հաղորդել է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ծրագրում հաշվի են առնված նաեւ հանցագործությունների կանխարգելման եւ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ծրագրերով նախատեսված առանձին ուղղությունները: Ծրագրի հաջող իրականացման վերջնարդյունքը պետք է լինի այն, որ քաղաքացիներն իրենց զգան ավելի անվտանգ եւ վստահեն ոստիկանությանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ փաստաթուղթը հանգամանորեն քննարկվել է նաեւ անվտանգության խորհրդում, եղել են արժեքավոր առաջարկներ, որոնք ներառվել են նախագծում: Ծրագիրն ընդհանուր առմամբ հաջողված է, արդիական եւ ամբողջությամբ իրագործելու դեպքում էապես կնպաստի ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |