Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք փաստաբանի դեմ դատական հայց է առաջադրվել 1 ապրիլի 2010 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Թուրք փաստաբան Սերհաթ Քամիլ Զորը դատական հայց է ներկայացրել իր գործընկեր Ջելիլ Էզմենի դեմ, որը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայց է ներկայացրել դատարան: Զորը Էզմենին մեղադրել է պետական կառույցների հասցեին զրպարտության եւ թուրք ժողովրդին վարկաբեկելու մեջ` հայտնելով, որ նրա արարքը հակասում է մասնագիտական պարտականություններին, գրում է թուրքական Zaman թերթը: Իր հայցում թուրք փաստաբանը նշել է նաեւ, որ ինքը ծնունդով Էրզրումից է, որտեղ շատ բնակավայրեր հայկական ու հունական անվանումներ են կրում: Ավելի վաղ քաղաքացիական գործերի դատարան էր դիմել փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը, որը պահանջել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաբանի հայցում նաեւ Թալեաթ փաշային ու նրա համախոհներին մեղավոր ճանաչելու, եւ Թալեաթի անունը կրող փողոցներն ու պուրակները վերանվանելու պահանջ է պարունակվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |