Հրայր Կարապետյան. Կան ուժեր, որոնց ձեռնտու է հասարակության մեջ խուճապ սերմանելը

Հրայր Կարապետյան. Կան ուժեր, որոնց ձեռնտու է հասարակության մեջ խուճապ սերմանելը

PanARMENIAN.Net - Խոսակցություններին այն մասին, որ մինչեւ 45 տարեկան տղամարդկանց չեն տալիս ելքի վիզաներ, տարածում են այն ուժերը, որոնց ձեռնտու է հասարակության մեջ խուճապ տարածելը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտնագության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Նա խորհուրդ տվեց Հայաստանի մինչեւ 45 տարեկան արական սեռի քաղաքացիներին ելքի արտոնագիր տրամադրելու հարցում մերժում ստանալու դեպքում, դիմել ոստիկանության համապատասխան մարմիններ կամ հայցադիմում ուղարկել պատգամավորին»: «Ավելին, մեր խմբակցությունը մտադիր է քննարկել այդ հարցը խորհրդարանի առաջիկա նիստում»,- ասել է Կարապետյանը:

Վերջին ժամանակները պտտվող լուրերն այն մասին, որ իբր Երեւանի օդանավակայանում Հայաստանի մինչեւ 45 տարեկան քաղաքացիները չեն կարող երկրից դուրս գալ, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը: «Այդպիսի խնդիրներ կարող են ծագել միյայն այն դեպքում, եթե երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ, ինչը հիմա չկա»,- ասել է նա:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---