ԱՌԱԿ. Ազատագրված տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են

ԱՌԱԿ. Ազատագրված տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությանը:

«Ղարաբաղի անվտանգության հրաշխիքների բացակայության եւ Ադրբեջանի կողմից ամեն օր հնչող բազմատենչ հայտարարությունների պայմաններում որեւէ կուսակցություն զիջումների կամ նույնիսկ փոխզիջումների մասին անտեղի է ու վտանգավոր: Արմենական-ՌԱԿ-ը կարծում է, որ տարածքները, որոնք ազատագրվել են հազարավոր հայ մարտիկների կյանքի գնով, ընդհանրապես չեն կարող առեւտրի եւ սակարկման առարկա լինել: Մյուս կողմից, հայկական կողմը իրավասու է նյութական փոխհատուցում պահանջել Ադրբեջանից Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու եւ հազարավոր անմեղ քաղաքացիներ սպանելու համար: Այս կապակցությամբ պետք է պետական մակարդակով բարձրացվի Շահումյանի եւ հայաբնակ մյուս շրջանների խնդիրները, ինչպես նաեւ 400 հազար հայ փախստականների հարցը: Պետք է նաեւ, թեկուզ եւ ուշացումով, պետական ավելի լուրջ եւ հեռանկարային քաղաքականություն իրականացնել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու եւ տնտեսապես հզորացնելու ուղղությամբ:

Ազատագրված տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են եւ խաղաղության պահպանման միակ գրավականը»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---