Հայկական Սփյուռքը չի կարող վստահել Թուրքիային 5 ապրիլի 2010 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ “Հայաստանը պետք է ազատվի Սփյուռքից”, որին հետևեց հայտարարությունն այն մասին, թե հնարավոր է երկրից 100 հազար անօրինական ներգաղթյալ հայերի արտաքսումը, Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը` որպես լավ ռազմավար, հակառակ դիրքորոշում գրավեց հասարակությանը շփոթեցնելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը: Նրա խոսքերով, թուրքական դիվանագիտությունը պետք է հասկանա, որ “Արևելքի երկրներին և ժողովուրդներին հատուկ մանևրները” և նրանց անկեղծությունն ավելի կասկածելի են հայկական Սփյուռքի աչքում:“Երբ Դավութօղլուն ասում է, որ Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի և Սփյուռքի հետ, ո՞վ է ստուգում, որ դա այդպես է: Հայկական Սփյուռքի հետ հարաբերությունները լավացնելու միակ միջոցը Հայոց ցեղասպանության հարցը բանակցությունների սեղանի վրա դնելն է”,- ասել է Էքյանն`ավելացնելով, որ հասկանում է հարյուրավոր թուրք լրագրողներին և մտավորականության ներկայացուցիչներին, և հենց այդ պատճառով Թուրքիայի ԱԳՆ-ն Սփյուռքի հանդեպ մոտեցում է փնտրում: “Բարեբախտաբար այսօր անհնար է խաբել միջազգային հանրությանը հռչակագրային հայտարարություններով”,- ասել է Ժան Էքյանը: Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիայի և Սփյուռքի միջև երկխոսությունն անհնար է առանց Ցեղասպանության հարցի, նույնիսկ եթե ԱՄՆ-ի հայերը կատարել են գործի կեսը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |