Բաքվում կայանալիք մրցաշարում Հայաստանը 6 բռնցքամարտիկներ կներկայացնեն 5 ապրիլի 2010 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ից մայիսի 2-ը Բաքվում (Ադրբեջան) տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը 6 բռնցքամարտիկներ կներկայացնեն` Կորյուն Սողոմոնյան (48կգ ք/կ), Նարեկ Աբգարյան (51կգ ք/կ), Արթուր Քիրաջյանը (54կգ ք/կ), Կարեն Տոնականյանը (57կգ ք/կ), Հրայր Մաթևոսյանը (60կգ ք/կ) և Հովհաննես Բաչկովը (64կգ ք/կ): Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց այն մասին, որ բռնցքամարտիկները 2009թ. դեկտեմբերից պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Բացի ուսումնամարզական հավաքներից նրանք ելույթ են ունեցել միջազգային մրցաշարերում. "Հունվարին մենք մասնակցեցինք "Դոնեցկի Գավաթ" միջազգային առաջնությանը և 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալներ նվաճեցինք: Իսկ արդեն մարտին մասնակցեցինք Վիլնյուսում կայացած մրցաշարին, որտեղ նույնպես մի քանի մեդալ նվաճեցինք",- նշեց Ոսկանյանը: Մարզչի խոսքով, ապրիլի 6-ից Հայաստանի հավաքականը Վրաստանում այդ երկրի հավաքականի հետ համատեղ կանցկացնի վերջին հավաքը և ապրիլի 22-ին Բաքու կմեկնի: "Կարծում եմ` բռնցքամարտիկները լավ են պատրաստվել: Ես մեծ հույսեր եմ կապում իմ սաների հետ",- ասաց մարզիչը: Աշխարհի առաջնությունը վարկանիշային է, և առաջին 4 տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները իրավունք կստանան ելույթ ունենալու Սինգապուրում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը ԱԳ փոխնախարար․ Բաքվի հետ տարաձայնություններ դեռ կան, բայց Երևանը հուսով է՝ կհաջողվի հասնել միասնական տեքստի Կոստանյանն ասել է, որ պաշտոնական Երևանը պատրաստակամ է հարաբերությունները կարգավորել Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում |