Ապրիլի 6-ին ՀԱՕԿ-ի հովանու ներքո կմեկնարկի բռնցքամարտի միջազգային մրցաշարը 5 ապրիլի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ՀԱՕԿ-ի հովանու ներքո Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կմեկնարկի բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Լավագույն արդյունքները ցուցաբերած բռնցքամարտիկները կարժանանան հենց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված մրցանակին: Միջազգային այս մրցաշարն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի` EUBC-ի 2010թ. միջոցառումների օրացուցային պլանում: Մասնակցության հայտ ընդհանուր առմամբ ներկայացրել էր 13 երկիր` Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Գամբիա, Վրաստան, Իրան, Ղազախստան, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնղոլիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ուզբեկստան: Ապրիլի 5-ի դրությամբ մասնակից երկրների վերջնական թիվը ինն է` Հայաստանն էլ ներառյալ: Երևան չեն ժամանի Մոնղոլիայի, Գամբիայի, Ուզբեկստանի և Մակեդոնիայի հավաքականները: 9 երկրների կողմից վերջնական հաստատման ներկայացրած ցանկի համաձայն մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 160-ի, որից 113-ը մարզիկներն են: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին, եզրափակիչը` ապրիլի 10-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |