ՀՍՀԱՖ-ն առաջին անգամ կմասնակցի Հաշմանդամային Լողի Բաց Առաջնությանը 5 ապրիլի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Ապրիլի 7-12 Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կանցկացվի ՌԴ Հաշմանդամային Լողի Բաց Առաջնությունը: Առաջնությանը կմասնակցեն 200-ից ավելի լողորդներ` Ռուսաստանի 21 ռեգիոններից և Թայլանդից: Հայաստանի Հանրապետությունը կներկայանա մեկ մասնակցով. տասնհինգամյա Մարգարիտա Հովակիմյանը (ՀՍՀԱՖ) հանդես կգա ազատ ոճում: Հայ լողորդուհու հաջող ելույթը հնարավորություն կտա ձեռք բերել 2010թ. Օգոստոսին Հոլանդիայում կայանալիք Լողի Աշխարհի Առաջնության (հաշմանդամային) ուղեգիր: Առաջնության մասնակցության բոլոր ծսխսերը հոգում է Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիան` չունենալով պետական աջակցություն: «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան» Հայաստանի Հանրապետությունում գործում է 2009թ. մարտի 1-ից: ՀՍՀԱՖ-ը ստեղծվել է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության կողմից, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում և անդամակցում է միջազգային CPISRA սպորտային կազմակերպությանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |