Կանադայում հայկական եկեղեցու շինարարության նպատակով տեղի կունենա բարեգործական պարահանդես

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին կանադական Լավալ քաղաքի Embassy Plaza սրահում տեղի է ունենալու բարեգործական պարահանդես, որի միջոցները տրամադրվելու են այդ քաղաքում Սուրբ Խաչ եկեղեցու շինարարությանը:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին պարահանդեսի կազմակերպիչներից մեկը` Անահիտ Օհանյանը, նույն օրը տեղի է ունենալու եկեղեցու հիմքերի օծման արարողությունը:

Պարահանդեսին ներկա են լինելու 10 եկեղեցականներ, որոնք եկեղեցու շինարարության համար տրամադրել են 20-30 հազարական դոլար:

Անահիտ Օհանյանն ասել է նաև, որ եկեղեցու շինարարության միակ հովանավորը դեռևս առանձին անձինք են, որոնք այդ նպատակի համար գումար են հանգանակում:

Պարահանդեսին ելույթ է ունենալու երգչուհի Սյուզան Մարգարյանը, ինչպես նաև Գեւորգ Արտինյանը և ընկերները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---