Կհամագործակցեն Հայաստանում գերմանական համալսարանն ու Գերմանիայի Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին համագործակցության պայմանագիր կստորագրվի Հայաստանում գերմանական համալսարանի (ՀԳՀ) և Գերմանիայի Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի միջև, տեղեկացնում է ՀԳՀ մամլո ծառայությունը։

Քեհլի բարձրագույն դպրոցի հետ համագործակցության պայմանագիրը հնարավորություն կտա «Եվրոպագիտություն և հանրային կառավարում» մագիստրոսական ծրագիրը դասավանդել ՀԳՀ-ում: Մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն կունենան իրենց պրակտիկան անցկացնել, ինչպես նաև մասամբ ուսանել Գերմանիայում:

Հայաստանում գերմանական համալսարանը հիմնադրվել է 2005 թվականին երկու երկրների գիտնականների նախաձեռնությամբ: Այն համագործակցում է գերմանական բուհերի հետ և պատրաստվում է առաջարկել միայն մագիստրոսական ծրագրեր: Համալսարանն ուսումնական դասընթացներին զուգահեռ իրականացնում է բազմաթիվ գիտահետազոտական ծրագրեր, որոնք ուսումնական գործունեության կարևորագույն բաղկացուցիչն են: Առաջարկվում են նաև գերմաներեն լեզվի դասընթացներ, որոնք անցկացվում են նորագույն մեթոդներով` շեշտը դնելով հաղորդակցման ունակությունների զարգացման վրա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---