ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

PanARMENIAN.Net - Արգենտինայի հայ համայնքի ակտիվիստները Բույենոս Այրեսում Հայասստանի դեսպանության աջակցությամբ ստեղծել են հատուկ հանձնաժողով, որը կոչված է սատարել վերջին տարիների ընթացքում Հայաստանից գաղթաց քաղաքացվիների հայրենադարձությանը: «Ազգ» թերթի տեղեկությունների համաձայն` Հայաստանում տիրող բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի հետեւանքով Հարավային Ամերիկա, մասնավորապես` Արգենտինա, սկսած 1993 թվականից գաղթել է ՀՀ շուրջ 5 հազաար քաղաքացի:

«Վերջին տարիների ընթացքում Արգենտինա գաղթաց մեր հայրենակիցների մեծամասնությունը լրջորեն մտածում է ետ վերադառնալու մասին»,- ասվում է հանձնաժողովի հայտարարությունում: Արգենտինայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանի խոսքերով` հանձնաժողովի օգնությամբ արդեն հայրենիք է վերադարձել մի քանի մարդ: Հարկ է նշել, որ հանձնաժողովը սատարում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ Հայաստանում հիմնվելու ցանկություն ունեցող բոլոր հայերին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---