Երևանում կկայանա ծերանոցներում ապրող կանանց նվիրված համերգ 6 ապրիլի 2010 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան և ի նշանավորումն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև համագործակցության մեկնարկի: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ մամլո ծառայությունից, համերգին ներկա գտնվելու էին հրավիրվել Հայաստանի մի քանի ծերանոցներում ապրող կանայք, որոնք առավել կարիք ունեն ուշադրության: Տարեցների տեղափոխման հետ կապված ծախսը ևս հոգացել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: "Տարեցները պետք է շրջապատված լինեն հոգատարությամբ: Այսօր մենք ցանկացել ենք մեծարել և հաճելի պահեր պարգևել այս կանանց, որոնք բախտի քմահաճույքով զրկված են ընտանիքի ջերմությունից և կարիք ունեն ավելի մեծ ուշադրության: Հուսով եմ, որ նվագախմբի կատարումները նրանց դուր կգան և նրանք հատուկ ջերմությամբ կհիշեն այս տոնական օրը",-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Որպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, աջակցությունը մշակույթին շարունակում է մնալ ընկերության ուշադրության կենտրոնում: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան շարունակելու իրենց գործունեությունը և հաճելի պահեր պարգևելու հանդիսատեսին: Ընկերությունն իր վրա է վերցրել խմբի երաժիշտների աշխատավարձերի վճարումը մեկ տարվա ընթացքում: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |