“Խորհրդավոր ընթրիքի” ստեղծմանը Լեոնարդո դա Վինչիին ոգեշնչել են հայերը 6 ապրիլի 2010 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Լեոնարդո դա Վինչիի մահից հետո հայտնաբերվել են երեք օղակներ, որոնք մեծ նկարչին և գիտնականին շաղկապում են Հայաստանի հետ. դա հայկական եկեղեցու նախագիծն էր Բագարանի ոճով, որը հայտնաբերվել է նրա օրագրում, “Հայոց տառերը”, որոնք հայելանման արտացոլված են նրա “The Codex Atlanticus” օրագրում, և երեք հայ տիրակալների դիմանկարները: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Aquarian Millennium Armenological Institute-ի աշխատակից Մելքոն-Արմենիա Խանջյանի հոդվածում: Այս ամենը թույլ է տալիս գիտնականներին ենթադրել, որ դա Վինչին ճանապարհորդել է Հայաստանում: Բագարան ոճի եկեղեցի Կիլիկյան Հայաստանում չի եղել, որտեղ ենթադրվում էր, որ եղել է դա Վինչին: Այն կառուցվել է Արևելյան Հայաստանում Ախուրյան գետի աջ ափին 624-631թթ., և միայն այնտեղ նկարիչը կարող էր գտնել և գծագրել եկեղեցու նախագիծն իր օրագորւմ: Այդ ոճում է կառուցված նաև Էջմիածնի եկեղեցին: Այդպիսի եկեղեցիներ կառուցվել են Եվրոպայում, և նրանց շինարարները հայեր են եղել: Այսպիսով, վարկածն այն մասին, որ դա Վինչին այցելել է միայն Կիլիկյան Հայաստան, չի հաստատվում: Նրա “The Codex Atlanticus” օրագրում նկատել են նաև երկու էջեր, որոնց վրա նկարիչը հայելանման արտացոլել է հայկական տառերը և պատմել իր այցելության մասին Տավրոսի լեռներ: Որոշ պատմաբաններ համաձայն չեն այն կարծիքի հետ, որ դա Վինչին ճանապարհորդել է Հայաստանում: Նրանք կարծում են, որ նրա օրագրում գտնված հայկական տառերը և Տավրոսի լեռների նկարագրությունն աշխարհի վերջի մասին վեպի նախաբանն են, որը դա Վինչին պատրաստվում էր գրել: Սակայն Տավրոսի լեռների, Էրզրումի, Տիգրիս և Եփրատ գետերի նկարագրությունը դրանց նկարների հետ թույլ են տալիս ասել, որ նա շատ լավ ճանաչել է Հայաստանը: Հոդվածի հեղինակը պնդում է, որ Լեոնարդո դա Վինչին ոչ միայն լավ ծանոթ է եղել հայկական արվեստի հետ, այլ նաև ոգեշնչվել է դրանից իր “Խորհրդավոր ընթրիքը” նկարի ստեղծման ժամանակ: Դեռևս 1038թ. Վանի դպրոցում գտնված հայկական աստվածաշնչյան մանրանկարը` պատմության մեջ առաջին և միակ նկարը, որը Քրիստոսի աշակերտների շարքում պատկերել է Մարիա Մագդաղենացուն, որը գլուխը դրել է Քրիստոսի ուսին: Հնարավոր է` դա Վինչին ոգեշնչվել է հենց այս պատկերից` իր “Խորհրդավոր ընթրիքի” ստեղծման ժամանակ պատկերելով Քրիստոսի աշակերտներից մեկին, որը կառուցվածքով կնոջ է նման: Եվս մեկ հին հայկական մանրանկար Արցախից` 13-14-րդ դդ, պատկերում է Հիսուսին` շրջապատված 11 առաքյալներով (պատկերված են միայն գլուխները): Նկարի վրա առանձին պատկերված է Մարիա Մագդաղենացին, սակայն պարզ է, որ նա լրացնում է Քրիստոսի 11 աշակերտներին: Երրորդ մանրանկարը` “Վերածնունդ”( 1287թ, Կիլիկիա), պատկանում է Թորոս Ռոսլինին և ներկայացնում է Հիսուսին, որն իր մոր` Մարիամի հետ մտնում է դրախտ: Տեսարանի ներքևում պատկերված են ոչ թե 13, այլ 12 առաքյալներ: Այստեղ նույնպես ներկայացված է Մարիա Մագդաղենացին: Բոլոր երեք նկարները ստեղծվել են “Խորհրդավոր ընթրիքի” ստեղծումից առաջ և պատկերել են Մարիա Մագդաղենացուն որպես Քրիստոսին շատ մոտ մարդ: Այդ նկարները եղել են Կիլիկիայից, Վանից և Արցախից, այսինքն` Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Հայաստանից: Շատ հավանական է, որ իր ճանապարհորդության ընթացքում նկարիչը կարող էր տեսնել և ոգեշնչվել դրանցից: Այդպիսի նկարներ, հնարավոր է, շատ են եղել, սակայն Հայաստանի հսկայական մշակութային ժառանգությունը կորսվել է դարերի պատերազմների և արշավանքների արդյունքում:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |