Ծիծեռնակաբերդի զբոսայգում Հայոց ցեղասպանության 95-ամյակի հիշատակին 95 ծառ կտնկեն 6 ապրիլի 2010 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող քարոզարշավի շրջանակներում Ծիծեռնակաբերդի զբոսայգում կազմակերպվող ծառատունկի նախապատրաստական աշխատանքներին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից, նախաձեռնությունն իրականացվում է ապրիլի 22-ին նշվող Երկրի օրվան նվիրված և «Կանաչ սերունդ 2010»քարոզարշավի միջոցառումների շրջանակներում: Աշխատանքներին մասնակցող կամավորները հեռացրին քարերը և փխրեցրին հողը, պայմաններ նախապատրաստելով, որ առաջիկայում այստեղ բերվելիք տնկիները կարողանան արմատավորվել: Ապրիլի10-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները նորից կմիանան նախաձեռնությանը` հնարավորություն ստանալով իրենցընկերության անունից մի քանի ծառ տնկել Ծիծեռնակաբերդում: Այս քարոզարշավին ընկերության մասնակցությունը բխում է այն համոզմունքից, որ դրական մթնոլորտը և բարենպաստ միջավայրն անհրաժեշտեն Հայաստանում բարեկեցիկ ապագա ստեղծելու համար: Ծառատունկից զատ, նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նման կերպ նշելու Հայոց ցեղասպանության95-ամյակը: «Կանաչ սերունդ 2010» քարոզարշավի գլխավոր միջոցառումը կդառնա ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այգու ստեղծումը, որի տարածքում կտնկվի 95 ծառ` ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի: Այս կերպ նախաձեռնությունը նաև նպատակ ունի ասելու, որ նոր սերունդը պարտավոր է հոգ տանել ապագայի մասին` առանց մոռանալու անցյալը:
Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |