Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին 7 ապրիլի 2010 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին (Abdou Diouf), տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը: Նախարար Նալբանդյանը ողջունեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի առաջին այցը Հայաստան` վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆն ընդգծեց, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008 թվականին ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր: Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել Ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը, որն այս տարի համընկնում է ՖՄԿ 40-ամյա հոբելյանի հետ: Կողմերը հանգամանալից զրուցեցին Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի առավել սերտացմանն ուղղված քայլերի վերաբերյալ` կարեւորելով Հայաստանի Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, Երեւանի քաղաքապետարանի եւ համալսարանների արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների հետ: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |