Ամերիկայի Հայկական hամագումարն ապրիլի 21-ը հայտարարել է "Աջակցության և ճանաչման" օր 7 ապրիլի 2010 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական hամագումարը (ԱՀՀ) ապրիլի 21-ը հայտարարել է “Աջակցության և ճանաչման" օր: "ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման կապակցությամբ մենք ակտիվիստներին, բարեկամներին ու գործընկերներին կոչ ենք անում միանալ մեզ Վաշինգտոնում",- հայտնեց Կոլորադոյի հայ համայնքի ներկայացուցիչ Դենիել Կուշակջյանը: ԱՀՀ հայտարարության մեջ նշվում է նաև, որ օրենսդրական գործընթացում հաջորդ քայլը լինելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի շուրջ քվեարկության դրական արդյունքի ապահովումը: "Բացի դրանից, ապրիլի 21-ի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալլոունը և Մարկ Քըրքը Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո կանցկացնեն",- ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ: "Ապրիլը հայտարարված է Ցեղասպանության կանխման ամիս: Օբամայի վարչակազմը հնարավորություն ունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով իսկ կանխելու ցեղասպանության իրագործումն ապագայում: Մենք նաև ակտիվիստներին ու բարի կամքի բոլոր մարդկանց կոչ ենք անում հասնել ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը",- հայտնեց ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |