Ուկրաինան փոշմանե՞լ է անդամակցել ՆԱՏՕ-ին 7 ապրիլի 2010 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դադարեցրել է այն մարմնի գործունեությունը, որը պետք է նախապատրաստեր Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ասվում է նախագահի պաշտոնական կայքէջում զետեղված հրամանագրում: Ըստ հրամանագրի, կասեցվում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը նախապատրաստող նախագահական հանձնաժողովի գործունեությունը, որը ստեղծել էր նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, որը վատ հարաբերություններ ուներ Մոսկվայի հետ: Առանձին հրամանագրով փակվել է նաեւ մեկ այլ կառույց, որը պատասխանատու էր Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման համար: Օրինագիծը, որը կարող է շուտով ներկայացվել խորհրդարանում, պետք է ամրագրի Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, սակայն դեռեւս ուժի մեջ է մնում 2003 թվականի օրենքը ազգային անվտանգության մասին, որի համաձայն Ուկրաինայի ապագան կապված է ՆԱՏՕ-ի հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |