Ուկրաինայի Գավաթի եզրափակիչը կկայանա Խարկովում 7 ապրիլի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Դոնեցկի "Մետալուրգը", որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, Ուկրաինայի Գավաթի եզրափակչում իր ուժերը կչափի "Տավրիայի" հետ: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, որոշվել է եզրափակչի անցկացման մարզադաշտը: "Մետալուրգ" - "Տավրիա" հանդիպումը կկայանա Խարկովում` "Մետալիստ" մարզադաշտում: Վիճակահանության արդյունքներով, "Մետալուրգը" եզրափակչում հանդես կգա հյուրի դերում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |