Ապրիլի 21-ին մեկնարկում է լողի Հայաստանի առաջնությունը 7 ապրիլի 2010 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-23-ը Դավիթ Համբարձումյանի մարզադպրոցում կկայանա լողի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն 120 լողորդներ և լողորդուհիներ Հայաստանի զանազան մարզերից ու Երևանից: "Քանի որ առաջնությունը բաց է, տարբեր տարիքային խմբերի մարզիկներ են մասնակցելու: Մեդալներ կխաղարկվեն լողի բոլոր ոճերում",- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի Լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը: Առաջնության ավարտից հետո հայ լողորդները կպատրաստվեն միջազգային մրցաշարերին: Պատանի լողորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, իսկ չափահասների աշխարհի առաջնությունը կկայանա Դուբայում: "Մեր պատանի լողորդները կարող են մասնակցել նաև Սինգապուրում կայանալիք Օլիմպիական խաղերին: Նրանք արդեն լրացրել են նորմերը, բայց առայժմ պարզ չէ, թե ով կներկայացնի Հայաստանն Օլիմպիական խաղերում",- նշեց Սաֆարյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |