Կարինե Դանիելյան. “Սևանի ջուրը ընդունակ է ինքնամաքրման, սակայն մենք գերագնահատում ենք այդ ունակությունը” 7 ապրիլի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - “Սևանա լճի ջրի մակարդակը մինչև 1905 մ առավելագույն չափը ես բավարար չեմ համարում, քանի որ Հայաստանի անկայուն եղանակային պայմանների հետ կապված կարող է առաջ գալ մերձափնյա տեղանքի հեղեղման, ինչպես նաև երաշտի վտանգ: Երկու դեպքում էլ մենք պետք է լճից մեծ քանակությամբ ջուր բաց թողնենք: Այդ պատճառով լավ կլինի վաղօրոք դրան նախապատրաստվենք”, - հաղորդել է “Հանուն կայուն զարգացման” հասարակական կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը, ապրիլի 7-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, լավագույն որոշումը կլինի լճի ջրի մակարդակի բարձրացումը մինչև 1906-07 մետր, սակայն դրա բարձրացումը մինչև 1905 մ վերանայման ենթակա չէ: “Լճի ջուրն ավելի արագ է բարձրանում, քան նախատեսված էր, այս հարցում մեզ բնությունն է օքնում: Սևանը եթե հանգիստ թողնենք, ապա այն մեկ տարվա ընթացքում կբարձրանա 39-40 սմ: Սակայն լճի մերձափնյա տարածքները լավ չեն մաքրվում և շատ ծառեր, կենցաղային աղբ մնում է ջրի տակ”, - ընդգծել է Կարինե Դանիելյանը: Բնապահպանի խոսքերի համաձայն, լճի ջրի բարձրացմանը կարող է խանգարել Արփա-Սեւան թունելի վատ վիճակը: Այն երկար ժամանակ է, ինչ չի վերանորոգվել, սակայն Սևանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովի ստեղծումով թունելն աստիճանաբար վերանորոգվում է:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |