Հալեպի պետական համալսարանում կգործի հայոց լեզվի ուսուցման ամբիոն 7 ապրիլի 2010 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է Հալեպի պետական համալսարանի նախագահ Նիդալ Շհադեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հալեպի համալսարանին կից լեզվա•իտական կենտրոնում հայոց լեզվի ուսուցման ամբիոնի բացմանն առնչվող խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2010 թվականի սեպտեմբերի 1-ից կենտրոնում կսկսվեն հայոց լեզվի ուսուցման դասընթացները ինչպես արաբների, այնպես էլ սիրիահայերի համար: ԵՊՀ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել Հալեպ գործուղել հայոց լեզվի դասախոս, կենտրոնին ապահովել նաեւ ուսումնական նյութերով, գրականությամբ ու համակարգիչներով: Նիդալ Շհադեն տեղեկացրել է, որ հայոց լեզվի ուսուցման լսարանն արդեն կահավորված է եւ պատրաստ՝ ուսումնական գործընթացին: Կողմերը քննարկել են նաեւ ապագայում Հալեպի համալսարանում հայագիտության ամբիոնի բացման հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը եւ Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |