Էրդողանը Հայաստանի նախագահին առաջարկում է հանդիպել Վաշինգտոնում 7 ապրիլի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուին ընդունեց Հայաստանի նախագահը: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով "Ժառանգություն" կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Սինիրլիօղլուն փոխանցեց Թուրքիայի վարչապետի ուղերձ-նամակը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի ու նախագահի բանավոր ուղերձները Հայաստանի նախագահին: "Էրդողանի ուղերձում ասվում էր, որ Թուրքիան ցանկանում է շարունակել հայ-թուրքական գործընթացը և ցանկանում է, որպեսզի հայկական կողմն իր հերթին հաստատի իր դիրքորոշումն այդ հարցում",- ասաց Նալբանդյանը` ավելացնելով, որ հանդիպման ընթացքում Սինիրլիօղլուն փոխանցեց նաև Վաշինգտոնում հանդիպելու` Թուրքիայի վարչապետի առաջարկը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ երկրի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր հարցերը ԼՂՀ կարգավիճակն ու անվտանգությունն են, ինչպես նաև Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: "Եթե այդ գլխավոր հարցերը ստանան իրենց լուծումը, ապա մնացած հարցերի քննարկումը շատ ավելի դյուրին կլինի",- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |