Նիդեռլանդների հայկական համայնքն ակտիվություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում 7 ապրիլի 2010 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում “Ապրիլի 24-ի” կոմիտեն, որ Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների միության կազմի մեջ է մտնում, մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կազմակերպել երկու միջոցառում: Այս մասին ասված է FAON-ի տարածած հայտարարության մեջ: “Շատ կարևոր է, որ մենք` որպես Նիդեռլանդների հայկական համայնք, ցույց տանք մեր անհանգստությունը այն առթիվ, որ Թուրքիան մինչ օրս հերքում է Հայոց ցեղասպանության փաստը”, - նշում է FAON-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ ապրիլի 20-ին Հաագայում անցկացվելու է հանրահավաք և ցույց, որի կազմակերպիչն է FAON-ը: Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվելու հայ համայնքի հանրագիրը: Ապրիլի 24-ին Ասենում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Տեղեկանք` Հայոց ցեղասպանություն
![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |